տուն Լուրեր ՀՀ կենտրոնական և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկերի միջև նոր վարկային պայմանագիր...

ՀՀ կենտրոնական և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկերի միջև նոր վարկային պայմանագիր է ստորագրվել

118
0

kentroankan bank

ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև մարտի 31-ին ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:

Վարկային միջոցներն ուղղվելու են մարզերում և Երևանում հիփոթեքային վարկավորմանը և էներգախնայողական հիփոթեքային վարկավորմանը: Վարկային պայմանագրի նպատակն է ապահովել կայուն և արդյունավետ հիփոթեքային վարկավորման շարունակական զարգացում:

Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն: