տուն Լուրեր ՀՀ ԿԲ-ն նախնական հաստատել է ԲՏԱ բանկը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացման հավանությունը

ՀՀ ԿԲ-ն նախնական հաստատել է ԲՏԱ բանկը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացման հավանությունը

100
0

logo-bta

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ը  տեղեկացնում է, որ 06.05.2016 թվականին  ՀՀ Կենտրոնական Բանկը նախնական հաստատել է ԲՏԱ (Հայաստան) Բանկը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ -ին  միացնելու պայմանագիրը։

Հիշեցնենք, որ 2015թ-ի դեկտեմբերին Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջև ստորագրվել է երկու բանկերի միացման հուշագիր`  ԲՏԱ ԲԱՆԿ/Հայաստան/-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով:

Ինչպես նաև  ս.թ. մարտի 18-ին  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովների կողմից կայացրած  որոշումների համաձայն`  «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությունը միանալու է  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությանը, ինչի արդյունքում «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության գոյությունը` որպես առանձին իրավաբանական անձ, դադարելու է, և  «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության  բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցնելու են պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությանը:

Միացման գործարքը թույլ կտա էլ ավելի ամրապնդել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության դիրքը ՀՀ բանկային համակարգում, մեկ քայլ առաջ կատարել վարկավորման և ներդրումային ոլորտում` բանկին ընձեռելով մրցակցային նոր առավելություններ: Միացման արդյունքում կընդլայնվի բանկի մասնաճյուղային ցանցը և հաճախորդների բազան, ինչպես նաև հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը:

Միացման արդյունքում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 27 մլրդ ՀՀ դրամ: