տուն Լուրեր ՀՀ իշխանությունները անվստահելի գործընկեր են. Փոստանջյան

ՀՀ իշխանությունները անվստահելի գործընկեր են. Փոստանջյան

90
0

serj5

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի կոշտ զեկույցը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ նրանք Հայաստանի իշխանություններին վստահելի գործընկեր չեն համարում:

Հիշեցնենք, որ  ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խումբը հրապարակել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը:

Դիտորդական խումբը նշում է, որ ոստիկանությունը ջանքեր է գործադրել փարատել ընտրացուցակների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, սակայն տարբեր շահագրգիռ կողմերը մատնանշել են ընտրողների ցուցակների ճշգրտությանը առնչվող վաղեմի, չլուծված խնդիրները, այդ թվում՝ անհարկի բարձր թվով գրանցումներ որոշ հասցեներում եւ մահացած մարդկանց առկայությունը ընտրողների ցուցակներում: Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում:

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե իրենք սկսում են ընդդիմադիր կուսակցությունների միավորում, ապա Փոստանջյանն ասաց, թե այդ հարցը քննարկելու է Ժառանգություն կուսակցությունը, եւ որ ինքը անձամբ որոշում կայացնել չի կարող: