տուն Լուրեր ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին

ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին

106
0

dataran

2016 թ. մարտի 2-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանի, նշանակված էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով նախնական դատական նիստ:

Դատական նիստին մասնակցում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, որը Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի կողմից լիազորված էր հանդես գալու Կազմակերպության անունից:

Նախագահող դատավոր Կ. Բաղդասարյանը նշեց, որ Դատարանը պատճաշ կարգով ծանուցել է կողմերին դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն պատասխանողի կողմից դատական ծանուցագրի ստացման փաստը հավաստող փոստային հետադարձ հավաստագիրը Դատարանը չի ստացել:

Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ նման պայմաններում անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը՝ ապահովելով պատասխանող կողմի պատշաճ ծանուցումը:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի դրույթներով, որոշեց հետաձգել նախնական դատական նիստը՝ այն նշանակելով 2016թ. ապրիլի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/03-03-2016-03/