տուն Լուրեր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

84
0

benefits_of_grapes

Հանրապետությունում խաղողի մասայական բերքահավաքի և մթերման աշխատանքները,  մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն  սեպտեմբերի 15-ից: Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան  համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի  գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ  իրականացնել: «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով  օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի  շրջանակում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին