տուն Լուրեր ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա

90
0

8292789996d25f13b241c47fd59af56f-600x361

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: