Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման աշխատանքներն ընթացքի մեջ են. «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Այդ հարցի վերաբերյալ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Սակայն ակնհայտ է, որ եթե Հայաստանի նախագահը ԱԳՆ-ին հանձնարարել է խորհրդարանի հետ միասին նախապատրաստել Արցախի հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր, ապա աշխատանքներն ընթացքի մեջ են», -ասել է Տիգրան Բալայանը: