Փետրվարի 3-ին Արգենտինայում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսան Հարությունյանը Արգենտինյան Հանրապետության նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդեց Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուի և դեսպան Հարությունյանի առանձնազրույցը:
Շնորհավորելով և ողջունելով դեսպանին` փոխնախագահ Բուդուն հույս հայտնեց, որ վերջինս լավագույնս կնպաստի հայ-արգենտինական` երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Արգենտինայի փոխնախագահը բարձր գնահատեց 2014թ. հուլիսի 7-8-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Արգենտինա կատարած պաշտոնական այցը և կաևորեց այցի ընթացքում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածություններն ու գրանցված արդյունքները: Ամադո Բուդուն անդրադարձավ նաեւ արգենտինահայ համայնքին՝ կարևորելով վերջինիս ազդեցիկ դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Արգենտինայի փոխնախագահը պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինական հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: