տուն Քաղաքական Միջազգային ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի առեւտրի պալատի նախագահի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի առեւտրի պալատի նախագահի հետ

98
0

iran-armenia-flags_0Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 22-ին հանդիպում ունեցավ Թեհրանի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի նախագահ Մասուդ Խանսարիի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով ՀՀ դեսպանին, Մասուդ Խանսարին բարձր գնահատեց Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մակարդակը եւ հույս հայտնեց, որ դեսպան Թումանյանի առաքելության ընթացքում իրենք ականատեսը կլինեն տնտեսական հարաբերությունների էական զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թումանյանը նշեց, որ, չնայած պատմական ընդհանուր անցյալի, մշակութային սերտ կապերի եւ քաղաքական բարենպաստ մթնոլորտի առկայությանը, տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված զգալի ներուժ: Նա ներկայացրեց ԵՏՄ անդամակցությամբ ՀՀ-ի համար ստեղծված նոր բարենպաստ միջավայրի եւ Հայաստանում ներդրումների համար առկա այլ դրական գործոնների մասին: