տուն Լուրեր ՀՀ դեսպանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

73
0

g_image
Ինչպես հաղորոդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, հոկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության ակտիվացման կապակցությամբ և կարևորեցին միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը, փոխայցելությունների իրականացումը:

Մտքեր փոխանակվեցին երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային օրակարգի, միջազգային անվտանգության, ինչպես նաև միջազգային հարցերի շուրջ:

Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: