տուն Լուրեր ՀՀ դեսպան Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ

ՀՀ դեսպան Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ

106
0

10993472_1054666544559541_5813858539161883505_n

Փետրվարի 16-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ, տիկին Ցեցկա Ցաչևան ընդունեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանին:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-բուլղարական հարաբերությունների ներկա վիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ: Կարևորվեց Բուլղարիայի Ժողովրդական ժողովում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների և միջխորհրդարանական շփումների, բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:

Ցեցկա Ցաչևան ընդգծեց, որ Բուլղարիայի հայ համայնքը ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում:

Դեսպան Սհոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային արդի մի շարք հարցերի շուրջ: