«ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է ցանկանալ կամ երազել դառնալ ՀՀ նախագահ, հետևապես պարոն Ծառուկյանը ևս կարող է նման ցանկություն կամ երազանք ունենալ»,- araratnews.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած արտահայտությունն` ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյան: Իրավապաշտպանն ասաց` ինքը` որպես հասարակության փոքր մասնիկ, կմասնակցի հանրահավաքին:
Ինչպես գիտենք, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում չէր բացառել, որ առաջիկայում հնարավոր է առաջադրվի նախագահի պաշտոնում: