տուն Լուրեր ՀՀ ԲՆ ստուգումների արդյունքում կայացվել է 1.35 մլն դրամ վարչական տուգանքի որոշում

ՀՀ ԲՆ ստուգումների արդյունքում կայացվել է 1.35 մլն դրամ վարչական տուգանքի որոշում

105
0

bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 22-27.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.35 մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 390.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել են 150.0 հազ. դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում  և հաշվարկվել է 25.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված կենդանական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 285.0 հազ. դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից չորս տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել են 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նմանատիպ խախտման համար  կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման
գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի,  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40 հատ  «սիգ» տեսակի  ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  20 հատ  «սիգ» տեսակի և  100 հատ «կարաս» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  10 հատ  «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,84 մլն. դրամ գումար: