Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Հայաստանի Ազգային ժողովում ինչ-որ ապուշներ Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին ինձ հետ կապեր ունենալու մեջ: Ես Փաշինյանին չեմ ճանաչում, իսկ ահա այդ պատգամավորներին ուզում եմ պատասխանել: Ձեր խնդիրը միջազգային դավադրությունը չէ, ձեր խնդիրը ձեր սեփական ժողովրդի հետ է, ում զզվեցրել են ձեր գողությունն ու ցինիզմը: Հայաստանը լինելու է կոռուպցիայից զերծ և հաջողակ»: