տուն Լուրեր ՀՀ այբուբենում առաջին տառը Ա-ն է, և ԱՅՈ-ն միշտ ճիշտ է. ՀՀԿ-ական...

ՀՀ այբուբենում առաջին տառը Ա-ն է, և ԱՅՈ-ն միշտ ճիշտ է. ՀՀԿ-ական պատգամավորի ելույթի «խրոխտ» ավարտը

129
0

եսայան

 

ԱԺ-ում շարունակվում են Սահմանադրության նոր նախագծի շուրջ քննարկումները: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ն բոլորովին էլ մենաշնորհ չունի, իսկ Սահմանադրությունն էլ, այս տեսակետից, ի օգուտ ընդդիմությանն է աշխատում: Պատգամավորին անհասկանալի է թվում` մի՞թե «կայուն մեծամասնություն» արտահայտությունն այդքան սարսափելի է:

«Ինչո՞ւ եք վախենում «կայուն մեծամասնություն» արտահատությունից և ի սկզբանե մտածում պարտվողի հոգեբանութամբ: Չէ որ դուք էլ եք լինելու այդ կայուն մեծամասության մի մասը: Խնդրում եմ թողեք պարտվողի այդ հոգեբանությունը: Այս ամենի նպատակը մեկն է, որ մի կուսակցություն մենաշնորհ չունենա: Սա բարձրացնում է ընդդիմության դերը: Այս հարցը դուք պետք է բարձրացնեիք հարգելի գործընկերներ, այլ ոչ թե մենք, բայց ոչինչ մենք չենք դժվարա ձեր փոխարեն դա անել: Առանց ընդդիմության ձայների խորհրդանական կայուն մեծամասնություն չի կարող  լինել, հետևաբար չեմ հասկանում ինչո՞ւ եք վախենում այս բառից: Դուք հո դերասաններ չեք: Հասկանում եմ Հ1-ի համար եք նկարվում, իբր ցնցող ելույթներ եք ունենում և կրքերը թեժացնում, բայց հիասթափեցնեմ` չի ստացվում»,-նշեց պատգամավորը:

Ավելին, Եսայանն ավելի աբսուրդ է համարում որ ուրախ չեն այն մտքից, որ առաջին անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը սահմանվելու է Սահմանադրությամբ: «Առանց ընդդմիության աջակցության ոչ ԿԸՀ նախագահ, ոչ էլ դրա անդամները ընտրվել չեն կարող»,-ասաց Եսայանը:

Պատգամավորը շտապեց նաև հիասթափեցնել գործընկերներին` ասելով, որ նոր Սահմանադրությամբ երկրի նախագահը չի լինելու անգլիական թագուհի, այլ ունենալու է ծանրակշիռ և հարգալից խոսք:

«Չեմ հասկանում թե ինչո՞ւ է սիրտներդ վառվում, երբ մենք անկողմնակալ կարծիք ենք հայտնում նախագահի մասին: Դուք ԱԺ պատգամավորի աթոռը բերել եք այստեղ, նստել ու կարծում եք, որ հավերժ է, բայց այդպես չէ: Ձեր մասնավոր ՈՉ-ը ՀՀ քաղաքացու վրա մի փաթաթեք: ՀՀ այբուբենում առաջին տառը Ա-ն է և ԱՅՈ-ն միշտ ճիշտ է»,-եզրափակեց Եսայանը: