Գործարկման համար պատրաստ է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնական եռալեզու www.seco.am նոր կայքը։
«Անվտանգության խորհրդի և դրա գրասենյակի հետ կապված բոլոր թեմաները որոնք ենթակա են լուսաբանման կմատուցվեն այս հարթակի միջոցով` ապահովելով պաշտոնական տեղեկատվություն և լուսանկարչական նյութեր»,- նշված է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության մեջ։