Հունվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում:
Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված գործունեությունը։
Հանդիպմանը քննարկվել են ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանը անդրադարձել ն համահայկական օրակարգի հարցերին։
Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: