Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել, որի նպատակը նախարարության եւ համալսարանի միջեւ հետագա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելն է։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին Ամերիկյան համալսարանում։
Արմեն Մուրադյանին հանձնել են նաեւ Ամերիկյան համալսարանի հասարակական առողջապահության ֆակուլտետի խորհրդի պատվավոր անդամի կոչում:
Նախարարը նաեւ դասախոսություն կկարդա Հայաստանի առողջապահության ոլորտի արդիական խնդիրների եւ նվաճումների մասին։