Հունվարի 15-ին Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Միացյալ Նահանգների Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության:
Առաջին նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը (Colorectal Surgery Institute) և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը (Pacific Shore Medical Group):
Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը:
Հիշեցնենք, որ բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու կապակցությամբ հունվարի 8-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հանդիպել էր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: