տուն Լուրեր ՀՀ առաջատար մասնագետների խումբը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բուժօգնություն է ցուցաբերում

ՀՀ առաջատար մասնագետների խումբը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բուժօգնություն է ցուցաբերում

85
0
BZISHKՀայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը, Իջևանի բժշկական կենտրոնում շուրջ 100 բնակիչների արդեն ցուցաբերվել է բժշկական խորհրդատվություն:

Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր: Նախարարության նախաձեռնությունը տավուշցիների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել: Մասնագիտական խմբում ներգրավված են բժիշկներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից և ՀՀ ԱՆ Նևրոզների կլինիկայից:

«Սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է»,- նշում է նախարարությունը: