ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և իր ցավակցությունը հայտնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության առնչությամբ: «Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ:
Արդեն տեղեկացրել էինք,որ Անկարայում կիրակի տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի: