ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով ողջունում է սիրիական Պալմիրայի ազատագրումը. « Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»։
Հիշեցնենք, 2015 թ. մայիսին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին Սիրիայում գտնվող պատմամշակութային արժեք Պալմիրա հնագույն քաղաքը, երբ այդ տարածքում սիրիական կառավարական ուժերը կորցրեցին վերահսկողությունը։
Մեկ օր առաջ Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Պալմիրան։