Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման հետ կապված: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ցավակցում ենք Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը»,- գրել է նա։