տուն Լուրեր ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հնչեցրած կեղծ մեղադրանքներին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հնչեցրած կեղծ մեղադրանքներին

276
0

shantnews.am -ը գրում է.

 ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է օգոստոսի 11-ին Պյատիգորսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացրած անհիմն քննադատություններին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ասել է.

«ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Պյատիգորսկում բացված «Մաշուկ-2019» երիտասարդական ֆորումի ճամբար, այցելել ազգային տաղավարներ, ինչպես նաև ծանոթացել ֆորումի մասնակիցների կամավորական ծրագրերին: Օգոստոսի 11-ին Վարդան Տողանյանը 10-րդ երիտասարդական ֆորումի շրջանակներում ֆորումի մոտ 500 մասնակիցների համար հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի պատմամշակութային կապերին:

Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է մոտ երեք տասնյակ մասնակիցների, այդ թվում՝ ադրբեջանցի մասնակցուհու հարցերին: ԼՂ հիմնախնդրի առնչությամբ դեսպան Տողանյանը ներկայացրել է հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Վերոնշյալ դեպքը, որի մասին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունը նամակ է հղել ՌԴ ԱԳՆ-ին, տեղի չի ունեցել ՀՀ դեսպան Տողանյանի՝ ճամբարում եղած ժամանակ»: