տուն Լուրեր ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա

107
0

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։