տուն Քաղաքական Միջազգային Հղիության ժամանակ պարացետամոլ օգտագործող կանայք կարող են արու զավակ չունենալ

Հղիության ժամանակ պարացետամոլ օգտագործող կանայք կարող են արու զավակ չունենալ

296
0

pregnant-woman-holding-pills-in-hand

Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ պարացետամոլի օգտագործումը հղիության ժամանակ կարող է ազդել ապագա որդու վերարտադրողականության վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Էդինբուրգի համալսարանի գիտնականները փորձարկումներ են անցկացրել մկների վրա: Այն կենդանիերը, որոնց յոթ օր շարունակ տվել են պարացետամոլ, ունեցել են տեստոստերոնի ցածր մակարդակ: Հայտնի է, որ տեստոսետրոնն է պատասխանտու տղամարդու վերարտադրողական օրգանների ձևավորման համար:

Մեծ Բրիտանիայի առողջապահական ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հղի կանայք այդ դեղամիջոցը պետք է օգտագործեն միայն այն ժամանակ, երբ կա դրա խիստ անհրաժեշտություն: