Փարիզցի Նաթալի Ամյեն YouTube-ում մի տեսանյութ է տեղադրել, որով իր ապագա բալիկի հորը խնդրում է արձագանքել: Տեսանյութն արդեն 2,8 մլն դիտում ունի, գրում է Today.kz-ը:
Կնոջ խոսքով, ինքն Ավստրալիայում ծանոթացել է մի երիտասարդի հետ ու շուտով իմացել, որ հղի է այդ երիտասարդից: Աղջիկը խոստովանում է, որ չի հիշում երեխայի հոր ոչ անունը, ոչ էլ որևէ տեղեկություն ունի նրա մասին ու հույս ունի, որ տղամարդը տեսանյութը դիտելուց հետո կարձագանքի` ճանաչելով իրեն:
Օգտատերերն իսկույն սկսեցին նրան քննադատել, ինչին Նաթալին պատասխանել է. «Եթե դուք իմ էջն եք մտել քննադատելու ու կոպիտ հաղորդագրություններ տեղադրելու համար, խնդրում եմ, ձեր կյանքով զբաղվեք ու դադարեք դատել»: