տուն Քաղաքական Միջազգային Հղի կինը կենդանացել է դագաղի մեջ

Հղի կինը կենդանացել է դագաղի մեջ

133
0

52ad7d603879bc2e3a8eeb5e30b4ee3b__660x

Բժիշկների սխալը Հոնդուրասում հանգեցրել է ողբերգության: 16-ամյա հղի Նեյսի Պերեսին, փաստորեն, կենդանի թաղել են: Հետո նա դագաղի մեջ ուշքի է եկել ու սկսել է բղավել ու թակել դագաղի պատերին, սակայն, երբ նրան կարողացան  վերջապես ազատել, երիտասարդ կինը մահացավ թթվածնի անբավարարությունից:

3 ամսական հղիություն ոնեցող կինը գիշերը դուրս էր եկել զուգարան գնալու համար ու ընկել: Հարազատները նրան գտել էին փրփուրը բերանին ու որոշել, որ նա դիվոտել է: Դրանից հետո հոգևորականը դևերին վանելու ծես էր կատարել, ինչից հետո կինն այլևս կյանքի նշույլներ ցույց չէր տվել:

Հիվանդանոցում  արձանագրել էին նրա մահը:Թաղման հաջորդ օրն ամուսինն այցելել էր կնոջ գերեզման ու ձայներ լսել: Սակայն, երիտասարդ կնոջը փրկել, այնուամենայնիվ չի հաջողվել:

Հանգուցյալի մայրը ներկայում մեղադրում է բժիշկներին, որ շտապել են նրան մահացած ճանաչել: