տուն Սպորտ ՀՖՖ-ն պարգևատրել է ֆուտզալի Հայաստանի հավաքականին

ՀՖՖ-ն պարգևատրել է ֆուտզալի Հայաստանի հավաքականին

76
0

DyPc75wXYiLrIYv0ODdu3ht3s1

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 14-17 Շվեդիայի Սկյովդե քաղաքում անցկացված Եվրոպայի 2016թ. Ֆուտզալի առաջնություն ընտրական փուլում Հայաստանի ֆուտզալի հավաքականը տանելով երկու հաղթանակ և ավարտելով մեկ հանդիպում ոչ-ոքի, գրավեց առաջին տեղը և իրավունք ստացավ հանդես գալու մրցաշարի հաջորդ փուլում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այսօր ՀՖՖ գրասենյակում Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը շնորհավորեցին թիմին հաջողության կապակցությամբ՝ հույս հայտնելով որ Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնության հիմնական փուլի հանդիպումները նույնպես հաջողություն կբերեն մեր տղաներին:

Հանդիպման վերջում Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները պարգևատրվեցին դրամական մրցանակներով: