տուն Լուրեր ՀՖՖ-ն մեկնաբանում է ՖԱՖ երկրպագուների հայտարարությունը

ՀՖՖ-ն մեկնաբանում է ՖԱՖ երկրպագուների հայտարարությունը

126
0

78695

Երեկ Եվրոպայի 2017 թվականի առաջնության Հայաստան-Դանիա (Մ-21) (1-3) հանդիպումից առաջ ՖԱՖ անդամներին արգելել են մուտք գործել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ: Վերջիններս  հայտարարություն էին տարածել թե. «Այսօր Հանրապետական Մարզադաշտի դիմաց մեզ չեն թողում որպեսզի մտնենք մարզադաշտ՝Ֆ պատճառաբանելով որ ՖԱՖ անդամ ենք . Իմ ընկերները ՖԱՖ-ի հետ ընդհանրապես կապ չունեն: Ոստիկանները ոչ մարդկաին կերպով դուրս հանեցին հրելով քաշքշելով: Այստեղ տեղի է ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտում: ՀՖՖն որոշում է կայացրել ՖԱՖ անդամներին մարզադաշտ չթողնել իսկ ոստիկանները և կարգադրիչները թույլ տալով կոպիտ խախտումներ մարզադաշտ չեն թողնում մտնել ՖԱՖի հետ կապ չունեցող մարդկանց: Ոստիկաններին հարց ես տալիս ինչու չեք թողում ասումա որովհետև ակտիվիստ եք. Իսկ ես անձամբ մինչև Ռուբեն Հայրապետյանի հեռացումը չլինի չեմ մասնակցելու ոչ մի հանդիպման . Մեր Ֆուտբոլը այնքան լավ վիճակումա որ միհատել չեն թողում երկրպագուն մարզադաշտ գնալ: Ամոթա մի բռնաբարեք Հայկական չեղած ֆուտբոլը»:

Պատասխանելով armtimes.com-ի հարցմանը այդ արգելանքի կապակցությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը նշել է.

«Մարզադաշտ մուտք գործելու, երկրպագուներին ներս թողնելու կամ չթողնելու, տոմսերը ստուգելու (եթե հանդիպման մուտքը տոմսերով է) իրավասությունը պատկանում է «Արմոբիլ» ընկերությանը եւ ՀՀ ոստիկանությանը: Բացի այդ՝ ՀՖՖ անունից հայտարարություն անելու իրավասություն ունի միայն ՀՖՖ-ն: ՀՖՖ-ն պատասխանատվություն չի կրում «Արմոբիլ» ընկերության կամ ՀՀ Ոստիկանության ներկայացուցչի արած որեւէ հայտարարության համար»,-տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:

Երկրպագուները, որոնց թույլ չեն տվել մարզադաշտ մտնել 5-ն են եղել: Նրանից մեկը՝ Տիգրան Մազմանյանը, նախկինում եղել է ՖԱՖ անդամ, սակայն հիմա այդ ֆան ակումբը չի ներկայացնում: Մյուսներն, իրենց պնդմամբ, ՖԱՖ-ի հետ կապ չունեն:

Երկրպագուներից մի քանիսին խաղավարտից 10 րոպե առաջ այդուհանդերձ թողել են մարզադաշտ մտնել: