Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Պաշտպանության նախարարության հետ համտեղ ծրագրի շրջանակում ստեղծվել է ԲԿՄԱ ակումբը, որը մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը: Ինչպես փոխանցում է ArmFootball.com—ը, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն ընտրվել են ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ղեկավարած տեխնիկական անձնակազմի ու մարզիչների կողմից: ՀՖՖ-ն, ընդհանրապես, զբաղվելու է ԲԿՄԱ-ի մարզական հարցերով:
Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը:
Ներկայումս թիմի կազմում 20-21 ֆուտբոլիստ կա, որոնց միանալու են ևս մի քանիսը:
ԲԿՄԱ-ում են հանդես գալու հիմնականում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները:
Նշենք, որ ԲԿՄԱ-ն ունենալու է պաշտոնական ֆեյսբուքյան էջ: