Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, ազգությամբ ադրբեջանցի Հեյդար Ջեմալը ONLINETV-ին տված հարցազրույցում փառաբանել է Վլադիմիր Լենինին` վերջինիս կողմից Ռոմանովների դինաստիայի ոչնչացումն անվանելով «մեծագույն գործ»: Նրա խոսքով` Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-ը և ընդհանրապես, Ռոմանովներն արյունարբու բռնապետներ էին, որոնք կեղեքում էին ռուս ժողովրդին: Հարցազրույցի ընթացքում նա նաև ֆաշիստական Գերմանիանի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերին է փորձել արդարացնել` ասելով, որ Հիտլերը ավանդապաշտ էր և հեղափոխություն չի արել:
Ադրբեջանցի գործչի այս հայտարարությունները ցնցել են ոչ միայն հարցազրույց վերցնող լրագրողին, այլև ռուսալեզու համացանցը: