Hewlett-Packard ընկերության նոր համակարգիչներում կրկին կլինի Windows 7 օպերացիոն համակարգիչը: Այս քայլին ընկերությունը դիմել է մեծ պահանջարկի պատճառով: Հաղորդում է The Los Angeles Times-ը:
Օգտատերերին նաև խոստանում են, որ այս օպերացիոն համակարգով համակարգիչները 150 դոլարով ավելի էժան կլինեն, քան Windows 8-ով սարքերը:
Ըստ թերթի` Windows 8-ը մեծ ժողովրդականություն չի վայելում: Որոշ տեղեկությունների համաձայն, Microsoft-ի նոր օպերացիոն համակարգը նման է լինելու Windows 8-ին նախորդած համակարգերին: Սպասվում է, որ Windows 9-ի շնորհանդեսը տեղի կունենա 2014 թվականի գարնանը: