տուն Քաղաքական Միջազգային Հետույքի մասին երգը զայրացրել է ալթայցիներին

Հետույքի մասին երգը զայրացրել է ալթայցիներին

150
0

4996

Ալթայի մարզի Բելոկուրիխա քաղաքի բնակչուհի Նատալյա Լյաշենկոն բողոքել է դատախազին, որ  տեղի դպրոցին կից մանկական ճամբարի սաներին Սնուպ Դոգի ու Դեյսոն Դեռուլոյի երգերից մեկն են տվել լսելու, որում երաժիշտները կոչ են անում «շարժել հետույքները», պատճառաբանելով, որ այն գռեհիկ է ու նախատեսված չէ երեխաների համար:

Կինը պահանջել է աշխատանքից հեռացնել տնօրենին ու անգլերենի դասատուին ու խնդրել է ստուգել նաև, թե ինչ երաժշտություն ու ինչ ֆիլմեր են դիտում  տարածաշրջանի մյուս ուսումնական հաստատություններում:

Հուլիսին կինն արդեն դիմել էր կրթության վարչություն, որտեղ նրա բողոքներն արդարացի են համարել ու դպրոցի տնօրենին նկատողություն հայտարարել: