տուն Լուրեր Հեծանվորդները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հեծանվորդները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

106
0

606

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամները տարվա առաջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում, տեղեկացնում է  ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Այժմ հիմնական աշխատանքը տանում ենք խճուղիները վրա, հեծանվորդների լեզվով ասած` կիլոմետրեր ենք հավաքում: Թեպետ եղանակային պայմաններն այդքան էլ հաջող չեն, բայց շարունակում ենք մարզումները: Սա միայն առաջին հավաքն է, դեռ էլի հավաքներ ենք ունենալու մինչև Եվրոպայի առաջնությունը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 7 մարզիկ, թիմի բժիշկը և երկու մարզիչ:

Հեծանվորդների մրցաշրջանի բացումը կլինի մարտ ամսին: