տուն Լուրեր Հետագա էսկալացիան անխուսափելի է. Սարգսյանի հարցազրույցի հետքերով

Հետագա էսկալացիան անխուսափելի է. Սարգսյանի հարցազրույցի հետքերով

118
0

serj

Սերժ Սարգսյանը երեկ ամերիկյան Բլումբերգին պատմել է արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացից մի դրվագ՝ բացատրելով, թե ինչ փաստաթուղթ են պատրաստ եղել ստորագրելու: Ըստ Սարգսյանի՝ «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, եւ այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սարգսյանի հարցազրույցին նշեց, թե ամենահետաքրքիր նկատառումն այն էր, որ ըստ էության, առաջին անգամ բարձրաձայնվեց, որ եղել է ռուս խաղաղապահների տեղակայման հարց: Միեւնույն ժամանակ նշվեց, որ այն չի իրականացվել: «Սերժ Սարգսյանը նշեց, որ պատերազմի հետեւանքով իրավիճակ է փոխվել, բանակցությունները չեն ընթանում, եւ, ըստ այդմ,  չի կարող լինել որեւէ խաղաղապահի տեղակայման մասին խոսակցություն»,- ասաց քաղաքագետը: Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանը խոսել է Կազանի սկզբունքների մասին, ինչն արդեն իսկ մտահոգիչ է, Աղասի Ենոքյանը նշեց, թե ըստ Սարգսյանի՝ դա եղել է բանակցությունների արդյունք, բայց հիմա բանակցությունները չեն կայացել, եւ չեն էլ կարող կայանալ: «Տպավարությունն այն էր, որ ռուսական պլանն այս անգամ ձախողվել է, եւ փաստորեն ռուսների կողմից է զինադադարը հաստատվել, բայց  ռուսները զուտ միջնորդի դերում են հանդես եկել»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին, ապա Աղասի Ենոքյանը նշեց, որ, այնումենայնիվ, Լավրովը փաստաթուղթ բերել էր իր հետ: Բայց Հայաստանը ներկա պահին մերժել է այդ փաստաթուղթը: Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ Բաքուն շարունակում է իրավիճակը լարված պահել, որովհետեւ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրեն ներկա ստատուս- քվոն չի բավարարում: «Իսկ 1994 թվականի փաստաթուղթը կա, որը կողմերի համար նշանակություն չունի, քանի որ ցանկացած  պատերազմական գործողություն նշանակում է չեղարկում»,- նշեց քաղաքագետը, հավելելով՝ ցավոք ներկա զարգացումները փաստում են, որ հետագա էսկալացիան անխուսափելի է: