տուն Լուրեր Հերթական պաշտոնանկությունը ոստիկանությունում. Երեւանի փոխոստիկանապետն ազատվեց աշխատանքից

Հերթական պաշտոնանկությունը ոստիկանությունում. Երեւանի փոխոստիկանապետն ազատվեց աշխատանքից

90
0

Vostikanutyun

Ոստիկանությունում հերթական կադրային փոփոխությունն է տեղի ունեցել:  Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երեւանի փոխոստիկանապետ Արմեն Գարդուզյանը:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հերթական պաշտոնանկությունը որակեցին որպես կադրային փոփոխություն` ասելով, թե ոստիկանությունում միշտ էլ կադրային փոփոխություններ են լինում:

Նշենք, որ երեկ  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել է’ միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: