Հերթական գործն է հարուցվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ։ Նա «բռնվել է» փաստաթղթեր կեղծելու մեջ։ Հաղորդվում է, որ նա 2018 թվականին Մալդիվներ ուղեւորվել է կեղծ անձնագրով։ Հանգստի ժամանակ նա հանդես է եկել որպես Mr. Petro Incognito,- հայտնում է Vesti.ru-ն։
2018 թվականի հունվարի 1-8-ը, արձակուրդն անցկացնելով Մալդիվներում, նա ծախսել է շուրջ 500 000 դոլար։ Պորոշենկոն հայտարարել է, որ ուղեւորության համար վճարել է Ուկրաինայի բանկի իր սեփական հաշվից, եւ անգամ արձակուրդի ընթացքում շարունակել է կատարել նախագահի պարտականությունները։ Հետաքննությունների պետական բյուրոն հաղորդում է, որ նախագահը ապօրինի հատել է Ուկրաինայի սահմանը ՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։
Նախկին նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված է արդեն 11 քրեական գործ, հիշեցնում է Ria Novosti-ն։