Երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, թուրքական ռազմական 3 ինքնաթիռներ հատել են Հայաստանի օդային սահմանը և հայ-թուրքական սահմանի երկայքնով մի քանի անգամ թռիչք իրականացրել: ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը ռազմական պատրաստության են բերվել: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել էր օգտատեր Սյուզան Սիմոնյանը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում հերքում է տեղեկատվությունը, խնդրելով զերծ մնալ նման թեմաներից. «Էլի ինչ-որ մեկի անձնական աղբյուրների համաձայն «գրպանային համաշխարհային պատերազմ» է սկսվել։ Խնդրում եմ զերծ մնալ նման թեմաներից։ Այո, խոսքը ինքնաթիռների հատման մասին է։ Դա ապատեղեկատվություն է»։