Ապրիլի սկզբից հայ ժողովրդի հայացքը սևեռվեց դեպի Արցախ, որովհետև այստեղ է կերտվում հայկական պետականության ապագան, ու Արցախյան ճակատի ելքից է կախված նաև հայկական աշխարհի գաղափարախոսությունը: Հայկական երկրորդ հանրապետությունը ապրիլի երկուսին պատերազմեց: Արցախյան օդում խտացվեց պատերազմի վտանգը: Ապրիլի երկուսի առավոտյան ադրեբեջանական ուժերը ներթափանցեցին Թալիշ, Մարտակերտ: Այս տարածքները ռմբակոծության ենթարկվեցին: Ապրիլի երկուսից հետո էլ այս տարածքներում պատերազմի շունչը իրեն զգացնել է տալիս: Կիսախարխուլ տներ, դրանցում արկերի հետքեր: Քառօրյա պատերազմը ստիպեց թալիշցուն լքել սեփական տունը, բայց ժամանակավորապես: Իրավիճակը հանդարտվելուց հետո նրանք այստեղ դարձյալ բնակվեկլու են: Հպարտ արցախցին այստեղ դեռ ապրելու եւ արարելու է:
Իսկ մինչ այդ հայ զինվորն ու սպան խոստանում են տարհանված գյուղերում հակառակորդի ոտքն անգամ չի լինելու: Թալիշում եւ առհասարակ առաջնագծում զինվորները զգոն են, պատրաստ դիմակայելու հակառակորդի ցանկացած նախահարձակ գործողության: Այստեղ իրադրության տերը հայ զինվորն: Նրան է վստահված արցախի պետականության պահպանման սուրբ գործը: Հայ քաջորդիները այն լավագույնս են կատարում:
Մարտական գործողությունների մասին առավել մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձել է բլից-կրիգի միջոցով արագ հաղթանակի հասնել: Առաջին գծում կուտակած զինտեխնիկայի միջոցով հակառակորդը փորձ է կատարել ճեղքել մեր ինքնապաշտպանությունը, այնուհետև միջանցքով տանկերի միջոցով ներթափանցել թիկունք և առաջ շարժվել դեպի Արցախի խորքը: ԼՂՀ փոխվարչապետն է ներկայացնում հակառակորդի ձախողված պլանները:
Մայրաքաղաք Ստեփանակերտում էլ յուրաքանչյուրի խոսակցության թեման քառօրյա պատերազմն է: Արցախում տարեց, թե երիտասարդ, կին, թե տղամարդ վերածվել է սահմանապահի, պատրաստ ցանկացած ժամանակ զենք վերցնել եւ կանգնել 18 –ամյա իրենց որդիների կողքին:
Հակառակորդի գործողությունները կասեցվեցին անձնուրաց տղերքի շնորհիվ, որոնց մասին դեռ բազմաթիվ հերոսական պատմություններ կլսենք: Նրանք կասեցրել են լայնամաշտաբ պատերազմը, որը սպառնում էր նաեւ Հայաստանի գոյությանը: Ապրիլի 2-ին հայկական պետականությունը կանգնել էր լինել-չլինելու հարցի առաջ: Լինել-չլինելու հարցը լուծվել է սահմանին: Սահմանին, սակայն ընկան հայ քաջորդիները:
Տղերքը ֆիզիկապես չկան: Ապրիլյան քառօրյա պատերազմը խլեց նրանց կյանքը: Հարյուրից ավելի անուններ, որոնք չեն մոռացվի, սխրագործություններ, որոնց մասին դեռ շատ կխոսվի: Սեփական կյանքի գնով հայ զինվորն ու սպան պաշտպանեցին հայրենիքը: Նրանք տուն չդարձան, բանակ զորակոչվելուց առաջ ծնողներին խոստացել էին անպայման վերադառանալ: Մեկը տունն էր կառուցելու, մյուսն՝ ուսումն ավարտելու, երրորդը՝ ընտանիք կազմելու: Բազմաթիվ երազանքներ մնացին անկատար:
«Քառօրյա պատերազմը» ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի միակ պաշտպանն ու դաշնակիցը հանդիսանում է հայկական բանակը: Այն նաև ցույց տվեց, որ հայ ժողովորդի ներուժի համատեղման դեպքում հնարավոր է լայնածավալ խնդիրներ լուծել: Միֆը, որ ժողովուրդը կխուսափի ներգրավվել նոր պատերազմում, հօդս ցնդեց։ Նույնիսկ կամավորների շրջանում հումոր էր շրջանառվում, որ միայն կաշառքի միջոցով է հնարավոր առաջին գիծ մեկնել: Իսկ ցանկացած օտար զինվորի մուքտը Արցախ արգելված է:
Ապիլյան քառօրյա պատերազմի դասերը… այն քաղել է պետք, ու առաջին հերթին անելիք ունեն օրվա իշխանությունները: Նրանք իրենց գոյության, այսօրվա պաշտոնավարման եւ հետագա գործենության համար պարտական են սեփական կյանքը մարտի դաշտում զոհած քաջորդիներին: Իշխանությունները զոհված զինծառայողների ընտանիքների համար են պատասխանատու: Իհարկե Իրենց միակ որդու տունդարձը չտեսած զինվորների ծնողներին ոչ մի նյութական արժեք չի մխիթարի:
Իշխանությունները հայտարարել են զոհված զինծառայողների հարազատների խնդիրներին հետամուտ են լինելու: Առայժմ զերծ կմնանք գնահատականներ հնչեցնելուց: Այդ ամենին կանդրադառնանք հաջորդիվ: Բայց հտակ է մեկ բան հայ ժողովուրդն ապացուցեց, որ միասնական է, հայ զինվորի ոգին բարձր: Միակ հնչող հարցի պատասխանն էլ տրված է: որտեղից այս սերնդին այսչափ քաջություն։ Նրանք արցախյան պատերեզմում կռվողների սերունդն են:
Փայլակ Ֆահրադյան