Հինգ օր տևած ադրբեջանա-արցախյան պատերազմը հստակեցրեց, որ
— ոչ մի միջազգային կառույց ի վիճակի չէ դեմն առնել ագրեսիային, բացի զինվորից
— ոչ մի կոչ, հարցազրույց, ուղերձ մի ծակ կոճակ էլ չարժեն
— որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ռուսական բազա, մինսկի խումբ` սաղ սուտ են ու ոչ մի բանից չեն կարող պաշտպանել մարդկանց
— որ ազերիներին զենքի մատակարարման արգելքից խուսափող Պուտինի ռեժիմը հանցագործ ռեժիմ է ու պետքա թիվ մեկ հարց դարձնել պարտադրել էդ սրիկաներին այլևս զենք չվաճառել ազերիներին:
— որ Հայաստանի ԱԳՆ-ն ամենաանգործ ու անպետք կառույցնա
— որ Հայաստանի ԱԺ-ն ամենա անադեկվատ ու թամբալ ժողովնա, որ հավաքվեց նիստի կռվի 4-րդ օրը ու մի փուչ հայտարարությամբ սահմանափակվեց
— որ ոչ մի իրական դաշնակից մենք չունենք ու Ղարաբաղի հարցը աշխարհը սկսելա դիտարկել Ղրիմի, Դոնեցկի, Աբխազիայի ռուսական խառնակիչ քաղաքականության շարքում և արցախահայությանը հավասարեցնում են արդեն Դոնբասի անջատողական կամակատարների հետ
— որ Ղազախստանը, Բելառուսը պաշտպանեցին ազերիներին, իսկ ռուսները հավասարության նշանից էն կողմ չշարժվեցին
Արդյոք տղաների կյանքերը ընդամենը մի քանի օրվա խաղաղության համար են, ու նորից պետք է պարտվենք դիվանագիտական բոլոր ասպարեզներում?
Երևի տղաները պետքա հետ գան ու վերցնեն դիվանագիտությունը իրենց ձեռքը: Էն ուղղաթիռ խփող տղան պետքա գա Նալբանդյանի տեղը:
Նալբանդյան Էդիկը ու ՀՀԿ-ն իրավունք չունեն զբաղվել որևէ հարցով, տղաների կյանքերի հաշվին: Ոնց հետ էին քաշվել ու սսկվել այս քանի օրը, այդպես էլ թող Լավրով լինեն այսօրվանից, եթե չգիտեն ովա բարեկամ, ովա թշնամի ու որնա էս երկրի շահը:
Մինչև երբ պետքա իրենց ռուս տերերի շահը էդ կոլաբորացիոնիստ սրիկաները շարունակեն գերադասել հայ ժողովրդի շահից?
Հ.Գ. ԱՄՆ և Եվրոպան արգելք են սահմանել զենք վաճառելու համար Ադրբեջանին: Իսկ Ռուսաստանը ոչ:
Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից: