տուն Քաղաքական Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ

Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ

92
0

Hermine_Nagdalyan

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ: Նա Վեհաժողովի կողմից այսօր ընտրված 20 փոխնախագահներից մեկն է: 20 փոխնախագահների շարքում են Հոլանդիայի, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հունգարիայի ներկայացուցիչներ: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանն այս պաշտոնը կզբաղեցնի մինչև հաջորդ նստաշրջան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
aravot.am