տուն Լուրեր Բլոգ «Հեռացող խորհրդատուն» դիմում չի ներկայացրել. նախարարի խոսնակ

«Հեռացող խորհրդատուն» դիմում չի ներկայացրել. նախարարի խոսնակ

133
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Երեկվանից տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ նախարար Արսեն Թորոսյանի «խորհրդատուն հեռանում է»:

Սիրելի լրատվամիջոցներ, առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 2300-Ա հրամանով սահմանվել է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ոչ թե նախարարի) խորհրդատուների ցանկը (նախկինում` գլխավոր մասնագետներ), որոնք պետք է մասնակցեն ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացին:

Այս պահին նրանք դեռ թվով 47-ն են, քանի որ «հեռացող խորհրդատուն» առողջապահության նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում»: