տուն Լուրեր Բլոգ Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության

Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության

118
0

Ֆրանսահայ լրագրող Տիբո Վեզիրյանը, որն օրեր առաջ հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», քիչ առաջ «Թվիթերում» գրառում է կատարել և հավաստիացրել, որ գործարքի մասին շատ շուտով պաշտոնապես կհայտարարվի.

«Ինչպես երեքշաբթի հայտնել էի` Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ»: Ամեն ինչ հենց այդպես է: Շուտով կլինի նաև պաշտոնական հաստատումը, համբերություն ընկերներ»,- գրել է Վեզիրյանը:

 

«Sky Sports»-ի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն «Թվիթերի» իր էջում կատարած գրառման միջոցով հայտնում է, որ բանակցությունները վերջին փուլում են գտնվում.

«Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ» և Մխիթարյանը` «Արսենալ». բանակցությունները վերջին փուլում են»,- գրել է իտալացի լրագրողը: