տուն Քաղաքական Միջազգային Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջան հնարավոր է չթողնեն

Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջան հնարավոր է չթողնեն

126
0

Мхитарян

«Մենք հույս ունենք, որ դա ճիշտ չէ: Հիմա Հենրիխը, որը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գերազանց խաղ է ցուցադրել, մեզ համար շատ կարևոր խաղացող է»,-ստեղծված իրավիճակը մեկնաբանել է «Բորուսիայի» մամլո-ծառայության ղեկավար Սաշա Ֆլիգեն:

Իր հերթին ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին արձագանքել է ստեղծված իրավիճակին.»Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցումներին, անկախ քաղաքացիությունից ու կստանա անհրաժեշտ վիզա ու մուտքի թույլտվություն: Կանենք հնարավորինը, որ դա կատարվի»:

Գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին  հնարավոր է թույլ չտան մասնակցելու ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին, քանի որ նա 2011-ին անօրինական այց է կատարել Լեռնային Ղարաբաղ, գրում է haqqin.az-ը: