Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսսիան» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով պարտության մատնեց «Պորտուին»: Այս մասին հաղորդում է Armfootball.com-ը:
Միակ գոլը խփվեց հանդիպման 23-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանի, Մարկո Ռոյսի ու Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի ձեռնարկած գրոհը ավարտվեց գաբոնցու` դարպասին կատարած հարվածով: Գնդակը հետ մղվեց դարպասաձողից ու Իկեր Կասիլյասից անդրադարձով հայտնվեց դարպասում:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը ու հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին նրա հարվածներից մեկը հետ մղվեց դարպասաձողից:
Այսպիսով, «Բորուսսիան» երկու խաղերի արդյունքում հաղթեց 3-1 հաշվով ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: