Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հարսնացուն՝ Բետտի Վարդանյանը, լուսանկարներ է հրապարակել Սուրբ Ծննդյան ընտանեկան երեկոյից:
Հրապարակված լուսանկարներից մեկում Լոնդոնի «Արսենալի» խաղացողը մակագրում է անվանական մարզաշապիկը:
Ընտանեկան երեկոյի երկրորդ լուսանկարում, բացի Բետտի Վարդանյանից (լուսանկարում՝ աջ կողմից առաջինը), նաև Հենրիխի մայրն է՝ Մարինա Տաշչյանը, և քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշանվել է հայ խոշոր գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բետտի Վարդանյանի հետ: