Դորթմունդի «Բորուսիայի» հայազգի աստղ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է իր ընկերներին, որ արդեն պատրաստ է լքել գերմանական ակումբը և տեղափոխվել «Արսենալ», հղում անելով իր աղբյուրներին` տեղեկացնում է The Sun բրիտանական պարբերականը:
«Շատ տաղանդավոր կիսապաշտպանը մերժել է 6,4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողության նոր պայմանագրի առաջարկը, իսկ «Բորուսիայի» հետ առկա պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ խաղաշրջանում»,- գրում է բրիտանական պարբերականը:
Ըստ աղբյուրի` Մխիթարյանն արդեն հարազատներին խնդրել է իր համար տուն գտնել Լոնդոնում: Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչ 2017 թվականի ամառ: