Հայաստանի ազգային հավաքականի ու Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կարող է հայտնվել Լոնդոնի «Արսենալում», հայտնում է euro-football.ru-ն` հղում անելով իտալական «Tuttomercatoweb»-ին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստն արդեն կայացրել է որոշումը և ցանկանում է «Արսենալ» տեղափոխվել: Նշվում է, որ «Արսենալը» պատրաստ է Մխիթարյանի համար 30 միլիոն եվրո վճարել` այդպիսով առաջ անցնելով «Յուվենթուսից»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանին ցանկանում են ձեռք բերել նաև «Յուվենթուսն» ու «Չելսին»: Ենթադրվում է, որ Մխիթարյանի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխությանը կարող է նպաստել Մեսութ Օզիլի հեռանալը: