Լոնդոնի «Արսենալը» պայքարում է Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար, քանի որ նրան համարում է Ալեքսիս Սանչեսին ամենահարմար փոխարինողը, գրում է Daily Star-ը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երկընտրանքի առջև է կանգնած և չգիտի՝ հրաժարվի՞ Ալեքսիս Սանչեսի ծառայություններից, թե՞ նոր պայմանագիր առաջարկի նրան:
«Յուվենթուսն» իր հերթին հետաքրքրված է Ալեքսիս Սանչեսի ծառայություններով: Նշվում է, որ «Արսենալը» վաղուց է հետաքրքրված Մխիթարյանի ծառայություններով, սակայն նրա տրանսֆերի ձեռքբերման համար ստիպված կլինի պայքար մղել «Չելսիի» հետ:
Աղբյուրի համաձայն՝ Արսեն Վենգերի թիմը պատրաստ է Հենրիխի համար վճարել 30 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» պատրաստ է եղել Մխիթարյանի տրանսֆերի համար կրկնակի` 60 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ: